Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ գույք եւ եկամուտ ունեն ԱԺ-ից բնակարանի փոխհատուցում խնդրող պատգամավորները. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2017 11:34

Ինչ վերաբերում է փոխհատուցում ստացող պատգամավորներին, ապա հերթով ներկայացնենք նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։

Արսեն Միխայլով. ՀՀԿ-ական, Կոտայքի մարզի Արզնի գյուղից է, 1997– 2017թթ եղել է Արզնու փոխգյուղապետ։ Ունի հողամաս, HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա, բայց հայտարարագրում դրամական միջոցների մասին չկա որեւէ տեղեկություն։ Ըստ այդմ, նա ամենաչունեւոր պատգամավորն է, գոնե ըստ հայտարարագրի։ Թեեւ Երեւանից– Արզնի մեքենայով ընդամենը 10-15 րոպեի ճանապարհ է։

ՀՀԿ-ական Կնյազ Հասանովը Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղից է, եղել է «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրենը։ Հայտարարագրել է բնակարան, VOLKSWAGEN BORA 2.0 I մակնիշի, մեքենա, նաեւ կենսաթոշակը՝ տարեկան 263 հազար դրամ, եւ գույքային իրավունքից ստացված 685 հազար դրամ եկամուտը։

«Ծառուկյան» խմբակցությունից Վանիկ Ասատրյանը Սպիտակ քաղաքից է, 2012– 2016թթ եղել է Լոռու փոխմարզպետը։ Նա հայտարարագրել է առանձնատուն, հողամաս, INFINITI QX56 մակնիշի մեքենա, չորս ընկերություններում բաժնեմասեր՝ ավելի քան 10 մլն դրամ արժողության։ Դժվար չէ ենթադրել, որ նախկին փոխմարզպետը մեծ գումարներ ունի, նաեւ Սպիտակում բիզնեսներ, պարզապես դրանք չի հայտարարագրել, քանի որ իր անունով չեն։ Երեկ երբ Ասատրյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այս թեմայով, նա զայրացավ. «Բոլ է, էլի. ինչի եք հետաքրքրվում»։

«Ծառուկյան» խմբակցությունից Տատյանա Միքայելյանը երկար տարիներ աշխատել է բանկային համակարգում, մինչեւ պատգամավոր դառնալը եղել է «Ինեկոբանկի» Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ։ Նա հայտարարագրել է 2 մլն դրամ։

«Ծառուկյան» խմբակցությունից բնակվարձի փոխհատուցում է ստանում նաեւ Կարինե Պողոսյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որն ապրում է Մխչյան գյուղում։ Ի դեպ, Երեւանից Մխչյան կարելի է հասնել առավելագույնը 15-20 րոպեում։ Նա որեւէ ունեցվածք չի հայտարարագրել՝ բացի աշխատավարձից։ Թեեւ դժվար է հավատալ, որ Աբրահամյանների զարմիկն այնքան չունեւոր է, որ այդ գումարի կարիքն ունի։

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը ծնունդով Վանաձորից է, նա բացի բնակարանից, TOYOTA CAMRY մեքենայից՝ հայտարարագրել է 740 եվրո, 2 հազար դոլար ու 3 մլն դրամ, աշխատավարձ, ապահովագրական հատուցումներ եւ 600 հազար դրամի այլ եկամուտ։

Բայց այս շարքում ամենաուշագրավը իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն են. 7 հոգանոց խմբակցության 4 անդամները բյուջեից բնակվարձի փոխհատուցում են ստանում՝ ընդ որում, ունենալով ֆինանսական հսկայական միջոցներ։

Ամենաաչքի ընկնողը ծնունդով էջմիածինից պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն է։ Նա մինչեւ ընտրվելը եղել է ՎՊ աշխատակից, հետո «Մոնոլիտ» գործարանի տնօրեն։ Նա հայտարարագրել է TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենա, հողամաս։ Պատկառելի են 34-ամյա պատգամավորի դրամական միջոցները. ունի 150 մլն դրամ։ Բայց իրականում Կարապետյանը շատ ավելի հարուստ է, քան փորձում է ներկայանալ. «Մոնոլիտ» գործարանը պատկանում է նրանց ընտանիքին։ Էլ չենք ասում այն մասին, որ Էջմիածինը շատ մոտ է Երեւանին. կարելի է հասնել 10-15 րոպեում։ Բայց երիտասարդ պատգամավորը, ընդհակառակը, որոշել է պետությունից նոր օգուտներ քաղել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031