Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակական վերաբերմունքը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայեցակարգի հետագա ճակատագրի հարցում։ Պարզվեց՝ ոչ մի. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2017 11:10

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին եւ վարչապետի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայեցակարգի մշակումն ինքնին անօրինական է, քանի որ կրթությանը վերաբերող որեւէ օրենք «հայեցակարգ» հասկացություն չի նախատեսում ու չի սահմանում։

Հայեցակարգի նախագիծն, ինչպես հայտնի է, հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, որտեղ անցկացված քվեարկության արդյունքում ստացել է 75 տոկոս դեմ եւ 25 տոկոս կողմ ձայն։ ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե հասարակական այդ վերաբերմունքը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայեցակարգի հետագա ճակատագրի, դրա ընդունման կամ մերժման հարցում։ Պարզվեց՝ ոչ մի։

«Like կամ Dislike» գործիքն ընդամենը հավելյալ մեխանիզմ է հանրության կարծիքն ու նախագծի վերաբերյալ դիրքորոշումն իմանալու համար, գերատեսչությունների համար կարեւորը նախագծի վերաբերյալ առաջարկություններ ստանալն է, որոնց ընդունված կամ չընդունված լինելն ու հիմնավորումներն արտացոլվում են նախագծի ամփոփաթերթում»,- տեղեկացրին նախարարությունից։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031