Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառուցողական արդյունքի ակնկալիք ունեն նաեւ հայաստանյան գործընկերները». Սվիտալսկին՝ ԱլԳ առաջիկա գագաթնաժողովի մասին

Հոկտեմբեր 03,2017 11:05

«Եվրոպական կառույցների համար ակնհայտ է, ո Արեւելյան գործընկերությունը ԵՄ օրակարգում բարձր հորիզոնականում պահելն առաջնահերթություն է: Լիահույս սպասում ենք առաջիկա հաջող գագաթնաժողովին,  որը նոր խթան կլինի Արեւելյան գործընկերության համար եւ ցույց կտա շոշափելի արդյունքներ»,-ԵՄ-Հայաստանի քաղաքացիական հասարակություն համագործակցության խմբի (որում ընդգրկված են ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ) հավաքի ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ)  գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

«Կարծում եմ՝ կառուցողական արդյունք ստանալու ակնկալիք ունեն նաեւ հայաստանյան գործընկերները: Տարածաշրջանին ուշադրություն է պետք դարձնել: Մայրցամաքի արեւելյան մասին պետք է ավելի սերտ ներգրավել ԵՄ գործունեությանը: Արեւելյան մասը նաեւ ֆինանսական օժանդակության կարիք ունի»,-համոզմունք հայտնեց Պյոտր Սվիտալսկին: Նրա բնորոշմամբ՝ եվրոպական գործընկերների եւ հայաստանյան գործընկերների կարծիքները համընկնում են առ այն, որ գագաթնաժողովը չափազանց մեծ կարեւորություն ունի:

ԵՄ դեսպանը նաեւ նշեց, որ այդ հարցում կարեւոր է ՀՀ քաղաքացիական հասարակությունը. «Մենք օժանդակում ենք Ձեզ, Դուք էլ կարող եք շարունակել ակնկալել այդ օժանդակությունը, քանի որ այս հավաքն արդյունավետ նպատակի է ծառայում»:

Պյոտր Սվիտալսկին առանձնացրեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաանի այցը Հայաստան. «Նա հույս է կապում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ ակնկալում է, որ վերջիններս ակտիվ կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031