ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացնում է, որ Արտաշատի ընտրություններով չի զբաղվում
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից չի հեռացել։ Հիշեցնենք, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ԱԺ նախագահին`ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանին («ՍԱՍ-ի Արտակ»), Արայիկ Գրիգորյանին («Ավշարի Արայիկ») եւ Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադիկ») պատժելու`հանձնաժողովի աշխատանքներից անհարգելի եւ պարբերաբար բացակայելու համար:
Ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, որ Արայիկ Գրիգորյանը նեղացել է Նաիրա Զոհրաբյանից եւ հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել:
«Ես չեմ լքել հանձնաժողովը», – այսօր հայտարարեց Արայիկ Գրիգորյանը` հավելելով. «Ինձ ոչ ոք նկատողություն չի կարող անել»։
Անդրադառնալով Արտաշատ քաղաքում առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, որտեղ մրցակցություն էր սպասվում Արայիկ Գրիգորյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցների միջեւ, Արայիկ Գրիգորյանն ասաց, որ ինքն Արտաշատի ընտրություններին չի խառնվում, Արարատի ընտրություններով է զբաղվում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ