Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմության գործունեության համար այս պայմանների մասին ընդդիմությունը թերեւս միայն կերազեր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2017 10:53

Ընդդիմության գործունեության համար այն պայմանների մասին, ինչպիսիք կան Սերժի ժամանակ, ընդդիմությունը թերեւս միայն կերազեր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։ Եթե սուտ է, ասեք՝ սուտ է։ Էլ չեմ խոսում այսօրվա տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք Սերժ Սարգսյանին խանգարում են սպանել ընդդիմությունը։ Դե թող Սերժ Սարգսյանը փորձի ընդդիմադիր թերթ փակել, թող ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվի ընդդիմադիր դաշինք գրանցել, թող որեւէ ընդդիմադիր գործիչ, թեկուզ բանտից, ասի, որ իր նամակները տեղ չեն հասնում ու չեն հրապարակվում թերթերում, թող մեկն ասի, որ իրենց տանը ֆեյսբուքյան հռետոր աշխատողներին լռեցնում կամ նեղացնում են։ Չկա այդպիսի բան։ Իսկապես ժամանակներ են փոխվել, նաեւ՝ բարքեր։

Մյուս կողմից էլ չեմ կարող ասել, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանում լավ ընդդիմություն լինի։ Աշխարհի եւ ոչ մի պետության նախագահ նման գործառույթ՝ ընդդիմություն արարելու, ինչքանով ես գիտեմ, չունի։ Ընդդիմադիր շարժումներ, կուսակցություններ, ընդդիմադիր քարոզչություն ձեւավորվում է որոշակի քաղաքական պայմաններում, որոշակի քաղաքական գծի դեմ՝ որոշակի դեմքերով, առաջնորդներով, բայց ոչ երբեք իշխանության նշանակումով։

Իշխանությունը կարող է, իհարկե, գնահատել, թե որ ընդդիմադիր ուղղությունն է ծայրահեղ, որը՝ ձախ, որը՝ միջակ, ըստ այդմ էլ՝ գնալ նրա հետ երկխոսության կամ չգնալ, բայց հաստիքով ընդդիմություն նշանակել իշխանությունը չի կարող, որովհետեւ դա անմիջապես կնկատվի, եւ տվյալ ուժը հանրության աչքում կկորցնի ընդդիմադիր համարումը։

Իսկ գուցե ընդդիմությունը Հայաստանում սպանեցին հենց ընդդիմադի՞ր գործիչները։ Օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանը, որ գնաց Դանիա՝ դեսպան։ Կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանը, որ հանդգնեց քննադատել եռյակի նման հրաշալի ընդդիմադիր բլոկին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031