Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս փուլում ընտրվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող երեք ընկերություն, որոնց վերաբերյալ ստուգման հանձնարարականները տրվել են օգոստոսին. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 03,2017 10:47

Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում սկսված հարկային ստուգումները բուռն իրարանցում են առաջացրել «Բարգավաճ Հայաստանում»։

Այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ առաջնորդի տնտեսական գործունեությունն անձեռնմխելի է եւ այդտեղ ստուգումներ կատարելն անթույլատրելի է։ Եվ սա այն դեպքում, երբ Գ.Ծառուկյանը Հայաստանի խոշոր գործարարներից մեկն է, որին պատկանող ընկերությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Նա ունի ոչ միայն սեփական ընկերություններ, այլեւ բաժնետոմսեր բազմաթիվ ձեռնարկություններում։

Պետեկամուտների կոմիտեի կողմից հարկային ստուգումներ սկսելը պարզապես հունից հանել է բհկականներին։ Նրանք բոլոր հնարավոր միջոցներով սկսել են քննադատել կառավարության գործունեությունը։ Անկասկած կառավարությանը քննադատելու տեղ միշտ էլ կա, բայց տարօրինակ է, որ ԲՀԿ¬ն գրոհի անցավ այն բանից հետո, երբ Գ.Ծառուկյանի օբյեկտներում սկսվեցին հարկային ստուգումները։

Եթե հարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ չկան, ապա ո՞րն է նման մտահոգության պատճառը։ Առավել եւս, որ այդ ստուգումների մասին հայտնի էր վաղուց։ Պետական եկամուտների կոմիտեն ամեն տարի հրապարակում է այն ընկերությունների ցանկը, որոնց մոտ տարվա ընթացքում իրականացնելու են ստուգումներ։ Այդ ցանկը ձեւավորվում է ռիսկերի հիման վրա։
Այս փուլում ընտրվել է Գ.Ծառուկյանին պատկանող երեք ընկերություն, որոնց վերաբերյալ ստուգման հանձնարարականները, ՊԵԿ¬ի պարզաբանումների համաձայն, տրվել է դեռեւս օգոստոսին։ Խոսքը «Եվրոմոթորս», «Երեւանի Արարատ կոնյակի¬գինու¬օղու կոմբինատի» եւ «Օնիրա Քլաբի» մասին է։ Այս բոլոր ընկերությունները ներառված են խոշոր հարկատուների ցանկում։
Խաղատնային բիզնեսում գործող «Օնիրա Քլաբը» Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, որը գրեթե մշտապես տեղ է գրավում խոշոր հարկատուների երկրորդ¬երրորդ տասնյակում։ Հիշյալ ընկերությունը կատարում է տարեկան մի քանի միլիարդ դրամի հարկային պարտավորություն։ Այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ 373 մլն դրամ, ինչը մի քանի միլիոնով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ավել է վճարվել 16 մլն դրամ։ Շատ է թե քիչ, այլ հարց է։

Մյուս երկու ընկերությունը եւս տարվա առաջին կեսին ավելացրել են իրենց հարկային պարտավորությունները։ Դա նկատելի է հատկապես «Երեւանի Արարատ կոնյակի¬գինու¬օղու կոմբինատի» դեպքում (վճարել է 565 մլն դրամ, իսկ նախորդ տարի՝ 389 միլիոն դրամ)։
«Եվրոմոթորսի» փոխանցումները պետական բյուջե ավելացել են 31 մլն դրամով։ Այս երեք ընկերությունները առաջին կիսամյակում 223 մլն դրամով ավել գումար են փոխանցել պետական բյուջե։

Հակառակ դրան, Գ.Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերությունների հարկային պարտավորությունները կրճատվել են։ Ավելի քան 203 մլն դրամով պակասել են միայն «Արարատցեմենտի» վճարները։ Նախորդ տարվա 547 մլն դրամի դիմաց այս տարի դրանք կազմել են շուրջ 344 միլիոն։ Անկումը գերազանցում է 37 տոկոսը։ Հասկանալի է, որ ցեմենտի արտադրությունը կապված է առաջին հերթին շինարարության հետ, որը վերջին տարիներին մշտապես անկում է ապրում։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031