Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա իրականում հայ-վրացական եկեղեցական բարձր վերնախավի կողմից ընդհանուր հայտարարի չգալու արդյունք էր. Վահե Սարգսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2017 10:43

Սեպտեմբերի 29-ին, Վրաստանի հայաբնակ Ջավախքում Վրաստանի հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկեցին Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներին։ Պատճառն իրենց նախնիների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումն էր, ինչը վրացիների սրտով չէր։

Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով՝ սա կարելի էր համարել հերթական խաչքարի տեղադրումը, եւ ոչ մի խնդիր չէր լինի, բայց բախում եղավ, որի խորքում այլ հարց է։ «Խոսքը հայ եւ վրացական դարավոր մի վեճի մասին է, որի մի կարեւոր օղակն էլ կապված է Գումբուրդոյի 10-րդ դարի քաղկեդոնիկ տաճարի հետ։ Վրացական կողմը, բնականաբար, ինչպես բոլոր քաղկեդոնիկ եկեղեցիները, համարում է իրենցը, որի համար այս պարագայում անհանդուրժելի էր վերակառուցվող քաղկեդոնիկ եկեղեցու պարսպից ներս թողնել տեղի ազգաբնակչության՝ հայերի կողմից տեղադրվող հայկական խաչքար»։

Սարգսյանի խոսքով՝ գումբուրդցիների համար էլ խիստ կարեւոր է այս խաչքարի տեղադրումը, քանի որ խաչքարը կապված է նախնյաց հիշատակի հետ։ «Գումբուրդցիներն էլ լինելով մի քիչ տաքարյուն եւ պատվախնդիր ժողովուրդ, իրենց համար կարեւոր է նախնյաց հիշատակի հավերժացումը, որի արտացոլումն էր խաչքարի տեղադրումն իրենց նախնիների թաղված ոսկորների վրա։ Ահա այստեղ էր, որ երկու կողմն էլ անզիջում գտնվեցին»։ Սարգսյանը կարծում է, որ պետք է այդ խաչքարի տեղադրման հարցն անջատել վրաց-հայկական եկեղեցական դարավոր վեճից, եւ այն կապ չպիտի ունենա այդ եկեղեցու քաղկեդոնական լինելու հետ, պարզապես պետք է դիտարկել որպես հիշատակի հավերժացման խաչքար։ «Սա միակ տարբերակն է, այլապես արյունահեղություն կլինի, քանի որ ես խոսել եմ գումբուրդցիների հետ, նրանք վճռական են տրամադրված»։

Արդյոք սադրանք տեսնում է այստեղ, Վահե Սարգսյանն ասաց. «Ես այստեղ ավելի շատ պատճառահետեւանքային կապերի խախտում եմ տեսնում։ Սա իրականում հայ-վրացական եկեղեցական բարձր վերնախավի կողմից ընդհանուր հայտարարի չգալու արդյունք էր նաեւ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031