ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը խնդրանքով դիմել է Հոկեյի ազգային լիգայի ակումբներին: «Ես ափսոսանք եմ զգում հոկեյիստների համար, որովհետեւ նրանք ցանկանում էին վերադառնալ օլիմպիական խաղեր: Հիասթափված եմ, որ Հոկեյի ազգային լիգան խաղացողներին չթողեց մեկնել Փհենչհան: Դա հասկանալը դժվար է: Ցանկանում եմ, որ ՀԱԼ-ի մի քանի ակումբների սեփականատերեր իրենց երախտագիտությունն արտահայտեին խաղացողներին եւ նրանց թույլատրեին մասնակցել օլիմպիական խաղերին», – ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքերը մեջբերում է insidethegames-ը:
Փհենչհանում ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը:
Գարնանը Հոկեյի ազգային լիգան հայտարարել է, թե չի ընդմիջելու կանոնավոր առաջնությունը 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:
Հյուսիսամերիկյան լիգայի հոկեյիստներն օլիմպիական խաղերին չեն մասնակցի 1994 թվականից հետո առաջին անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ