Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դու նախարա՞ր ես, թե՞ խոսափող. «Իրատես»

Հոկտեմբեր 03,2017 10:21

Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հարված Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան (վարչապետ) տանդեմին, սակայն հետագա զարգացումները կասեցվել են:

Անմիջապես հաջորդ օրը Սերժ Սարգսյանը նախագահական «բերման» է ենթարկել Ռոստոմյանին և խիստ տոնով ասել.«Դու կառավարության անդա՞մ ես, նախարա՞ր, թե՞ Ծառուկյանի խոսափողը»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախագահը հասկացրել է Հրաչյա Ռոստոմյանին, որ ինքը քաղաքական հայտարարությունների համար չի սպորտի նախարար նշանակվել, և ճիշտ կանի, եթե այսուհետ զբաղվի իր իսկական գործով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031