Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետա-Մարիսում (Հունաստան) կանցկացվեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները:
Շվեյցարական մրցակարգով (9 տուր) տղամարդկանց 38 եւ կանանց 31 հավաքականներ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Հայաստանը մասնակցելու է երկու մրցաշարերին էլ:
Տղամարդկանց ընտրանին կգլխավորի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը: Նրա հետ կլինեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Կանանց հավաքականի առաջատարը գրոսմայստեր Էլինա Դանիելյանն է: Հավաքական ընդգրկվել են նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ