«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, թե իրեն կատալոնացի է զգում ինչպես երբեք եւ եթե դա խնդիրներ է առաջացնում, ապա պատրաստ է լքել ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը:
Կիրակի օրը «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրում 3:0 հաշվով հաղթել էր «Լաս-Պալմասին: Ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ այդ հանդիպումն անցկացվել էր առանց հանդիսականի, որի մասին հայտարարվել էր խաղի մեկնարկից ընդամենը 25 րոպե առաջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ