Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ նաև ՀՀԿ-ականների հայտարարագրերին

Հոկտեմբեր 02,2017 20:22

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հորդորում է անաչառության սկզբունքը պահպանելով հետաքննել ու տեսնել՝ մյուս կուսակցությունների, հատկապես ՀՀԿ-ի՝  մարզերից ընտրված պատգամավորներից, որոնք ըստ հայտարարագրերի հսկայական կարողություն ունեն, դիմե՞լ են ԱԺ ղեկավարությանը լրավճար ստանալու համար, թե՞ ոչ:

Aravot.am-ը տիկին Զոհրաբյանին հիշեցրեց՝ վերջին օրերին մամուլը քննարկում է «Ծառուկյան» խմբակցության՝ մարզից ընտրված մի քանի՝ ըստ հայտարարագրերի բավականին լուրջ կարողություն ունեցող անձանց հարցը, որոնք դիմել են ԱԺ-ին վարձակալության՝ ամսական հարյուր հազար դրամը ստանալու համար, մասնավորապես Վարդան Ղուկասյանը, Վարդևան Գրիգորյանը, Վանիկ Ասատրյանը, որոնք ըստ հայտարարագրի ունեն ՀԷԿ-եր, գազալցակայաններ, բավականին լուրջ ունեցվածք:Մեր հարցին՝ նրանք հնարավորություն չունե՞ն այդ գումարը վճարելու, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.

«105 պատգամավորների մեջ միայն Ծառուկյան դաշինքը չէ, որտեղ կան մարզերից ընտրված պատգամավորներ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է վերջին օրերին մամուլը հետևողական հետաքրքրվում հատկապես Ծառուկյան դաշինքի պատգամավորներով: Եթե այդքան հետևողական են, ուրեմն թող հետևողական լինեն պարզելու, թե նույն ՀՀԿ խմբակցությունից քանի ըստ հայտարարագրի՝ շատ ավելի ունևոր պատգամավորներ կան, քան նշյալները և նրանցից քանիսն է դիմել ԱԺ-ին վարձակալության նշյալ գումարը ստանալու համար և քանիսը չի դիմել: Կարծում եմ՝ սա բավականին անառողջ թեմա է և չեմ կարծում, որ սա պետք է մամուլի քննարկման առարկա դառնա: Համենայն դեպս, իմ գործընկերները նշյալ խնդրի վերաբերյալ պարզաբանում տվել են: Ուստի հորդորս է իմ գործընկերներին, եթե պահվում է անաչառության սկզբունքը, ապա հետևողական թող լինել պարզելու, թե մնացած խմբակցությունների, հատկապես ՀՀԿ-ի, մարզային պատգամավորներից, որոնք ըստ հայտարարագրերի՝ հսկայական կարողություն ունեն, որոնք են դիմել ԱԺ ղեկավարությանը»:

Հիշեցրինք՝ Վարդան Ղուկասյանը, Վանիկ Ասատրյանն հայտարարել էին, որ իրենք այդ լրավճարի կարիքն ունեն, իսկ Վարդևան Գրիգորյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, կդիմի: Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ իրենք ունենք հնարավորություն այդ գումարը չվերցնելու, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Իրենցից յուրաքանչյուրը խնդրի վերաբերյալ պարզաբանում տվել է: Այսօր ԱԺ խորհրդի նիստում այդ հարցը բարձրացվեց և ԱԺ նախագահի առաջարկությամբ առաջիկայում ԱԺ պաշտոնական կայքում կտպագրվի, թե մարզից ընտրված որ պատգամավորներն են ստանում այդ լրավճարը և արդյոք ունե՞ն դրա անհրաժեշտությունը, թե ոչ: Կարծում եմ դրանով այդ թեման կփակվի»:

Մեր այն հիշեցմանը՝ Վարդևան Գրիգորյանն՝ ըստ հրապարակումների ունի երկու ՀԷԿ և Գյումրիի կենտրոնում խոշոր գազալցակայան, ու նա ասել էր, թե չի բացառվում, որ ինքը ևս դիմի այդ գումարը ստանալու, տիկին Զոհրաբյանն արձագանքեց. «Այսօր ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում են, որ պարոն Գրիգորյանը չի դիմելու այդ լրավճարը ստանալու համար: Վարդան Ղուկասյանն էլ ԱԺ-ին ներկայացրել է դիմում բնակվարձի հատուցման դադարեցման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031