Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տնտեսական աճը պետք է անդրադառնա բնակչության կենսամակարդակի բարձրացմանը. Էդուարդ Աղաբեկյան

Հոկտեմբեր 02,2017 19:55

Արցախի Հանրապետության ԱԺ «Շարժում-88» խմբակցության ղեկավար  Էդուարդ Աղաբեկյանը  Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախի նախկին կառավարության վերջին տասը տարիների կատարած աշխատանքին, գտնում է, որ հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տարեկան ցուցանիշներ ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական. «Եթե համեմատենք Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ, ապա կարելի է ասել, որ մեզ ինչ-որ բան հաջողվել է: Սակայն  ՀՆԱ-ի աճը չպետք է ինքնանպատակ լինի: Եթե այդ ցուցանիշներն  չեն անդրադառնում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,  զբաղվածության մակարդակի աճին, ապա կարծում եմ այդ առումով ահագին մտորելու առիթ կա: Մենք խնդիր ունենք ՀՆԱ-ի արդյունավետ վերաբախշման և այս առումով բավականին անելիքներ կան»:

Նրա խոսքով գործադիր մարմնի կառուցվածքային և կադրային փոփոխությունները

կլինեն արդյունավետ, թե ոչ` ցույց կտա ժամանակը: «Այժմ ուղղակի պետք  է ուսումնասիրել կառավարության ներկայացրած ծրագրերը և հետևել դրանց իրականացմանը»,- նշում է Էդուարդ  Աղաբեկյանը:

Դավիթ Աբաղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031