Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կազմակերպվել է Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան

Հոկտեմբեր 02,2017 17:54

Սեպտեմբերի 25-30-ը տեղի է ունեցել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Մոլդովայի 16-18 տարեկան ֆրանկոֆոն պատանիներ: Օլիմպիադայի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, իսկ փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` նախարարը կարևորել է նմանատիպ միջազգային օլիմպիադաների անցկացումը` ընդգծելով, որ այս միջոցառումն անցկացվել էՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Ըստ Լևոն Մկրտչյանի` 2012 թվականին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ձեռք է բերելՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ անդամ-երկիրը: Նախարարի խոսքով` հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, հետևաբար 2018 թվականի ընթացքում մեր երկրում տեղի են ունենալու ֆրանկոֆոնիային նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման ավարտին Լևոն Մկրտչյանն առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին հանձնել է պարգևներ:

Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:

Նշենք, որ ֆրանսերենի նախորդ օլիմպիադաներն անցկացվել են Ռումինիայում և Բուլղարիայում, իսկ հաջորդը տեղի կունենա Մակեդոնիայում: Օլիմպիադան նպատակ ունի ամրապնդել ֆրանսերենի գործածումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի պատանիների շրջանում, խորացնել նրանց հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև խրախուսել երկխոսությունը ֆրանկոֆոն գործընկերների միջև, զարգացնել պատանիների ստեղծագործական միտքը և նրանց թիմային աշխատանքի կարողությունները տարբեր մշակութային արժեքների համատեքստում:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031