Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյան. «Համայնքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի»

Հոկտեմբեր 02,2017 18:15

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանի նախագահությամբ  նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով՝ որտեղ ներկայացվել են  ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը, ծրագրային բյուջեի և հակիրճ բյուջեի ձևանմուշները:  Աշխատաժողովին մասնակցել են  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ՀՀ խոշորացված համայնքների ղեկավարները, ՏԿԶՆ աշխատակիցներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագրային բյուջետավարումը ներառված է ՀՀ կառավարության 2017-2023թթ ռազմավարությունում, որի համաձայն ՀՀ համայնքները պետք է աստիճանաբար անցնեն ծրագրային բյուջետավարման: Մշակված մեթոդաբանության նպատակն է աջակցել համայնքներին սահուն անցում կատարելու ծրագրային բյուջետավարմանը, ինչն իր հերթին կնպաստի համայնքների ֆինանսական արդյունավետ կառավարմանը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարության միջազգային գործընկերներին՝ նման ձեռնարկ պատրաստելու համար: «Տեղյակ եք, որ 2019 թ-ից երկիրն անցնելու է բյուջետային ծրագրային ֆինանսավորման և խոշորացված համայնքներում այս մոդելն արդեն փորձ է արվում ներդնել: Համայնքի ոչ մի  նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի: Այս տարի համայնքների  բյուջեների կազմման աշխատանքերին մենք ևս խորհրդատվական կարգով մասնակցություն կունենանք »,-ասել է Դ. Լոքյանը: Նա հայտարարել է նաև, որ  այսօր արդեն  15 մլն դոլարի  չափով վարկային ծրագիր է մշակվել, որն ուղղվելու է  հիմնականում  խոշորացված համայնքներին և այդ գումարով իրականացված համայնքային տնտեսական ծրագրերը դառնալու են   համայնքի սեփականությունը:  Նախարարը  մանրամասնությամբ խոսել է նաև  տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող  փոփոխությունների, համայնքների ֆինանսավորման  ընդհանուր մոտեցումների մասին:  «Մենք  որդեգրել  ենք հետևալը.  գումարներ կհատկացվեն այն համայնքներին, որոնք ծրագրեր կիրականացնեն: Եթե  համայնքն իր միջոցներից  ֆոնդային բյուջեով ծախսերի համար գումար կներդնի, պետությունը պատրաստ կլինի նույնքան ներդրում կատարել»,-ասել է նախարարը, տեղեկացնելով, որ այսօր քննարկվում է նաև որոշ ծառայություններ  համայնքներին փոխանցելու հնարավորությունները:

Ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը մշակել է Հայաստանի ֆինանսիստների միավորումը՝ (ՀՖՄ) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ  բյուջետավարումը և աշխատանքային պլանները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն: «Վերջին 2-3 տարիներին GIZ-ը աջակցում է համայնքներին՝  ծրագրային բյուջետավարման անցում կատարելու  համար, ինչն էլ բերեց այս մոդելի մշակմանը: Մենք 40 համայնքում արդեն   պիլոտային մոդելների փորձարկում արել ենք , և դրանցից շատերն արդեն իսկ խոշորացված  համայնքների բնակավայրերից են: Մտադրված ենք  ծրագրային բյուջետավարման մոդելը ներդնել  խոշորացված 18 համայնքում:  Պատասխանատու բեռ է դրված ձեր  ուսերին, քանի որ  դուք եք այս առաջադեմ բարեփոխումների համար օրինակ ծառայելու»,-ասել է  Քաթրին Շեֆերը:

Աշխատաժողովում ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը  ներկայացրել է  ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում  ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը, իսկ դրան հաջորդաց քննարկմանը նախարար Դ. Լոքյանը, աշխատաժողովի կազմակերպիչները սպառիչ պատասխաններ են տվել համայնքապետերին հուզող  հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031