Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պաշտոնյան ուզում է իր պաշտոնը պահպանել, նրա զավակը պետք է թեստ անցնի՝ բանակի համար». Վիգեն Սարգսյանին

Հոկտեմբեր 02,2017 17:14

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են անելու, ըստ որի, պետական պաշտոնյաների հայտարարագրերի մեջ, պետք է նշեն պաշտոնյայի եւ իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը եւ ոչ միայն այն՝ ծառայել է, թե չի ծառայել, այլ նաեւ՝ ունի՞ տարկետում կամ ազատում:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Վիգեն Սարգսյանին այլ առաջարկ արեց: Նրա խոսքով՝ «Ես մի կետ ուզում եմ անպայման ավելացնել. ես չեմ ուզում, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն իրենց բարքերը տանեն հայկական բանակ: Նրանք պետք է թեստ անցնեն՝ արդյոք անբարոյակա՞ն չեն: Եթե պաշտոնյան ուզում է իր պաշտոնը պահպանել, նրա զավակը պետք է թեստ անցնի: Նա պետք է քրեաօլիգարխիկ ծնողների բարքերը չտեղափոխի բանակ: Բանակը պետք է մաքուր մնա, պետք է լինի ազնվագույն, բանվորագյուղացիական, մտավորականության բանակ: Հայկական բանակի մարտունակությունը պայմանավորված է դրանով: Քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի բարքերը չեն տեղափոխվում հայկական բանակ, որովհետեւ «տվողները» չեն գնում ծառայության: Հիմա ես կուզենամ, որ պաշտոնյաների զավակներն անպայման թեստավորվեն, ապացուցեն, որ արժանի են դրան, հակառակ դեպքում նրանք եւ իրենց ծնողները պետք է բարձր պաշտոններ չզբաղեցնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031