Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովն անօրինական է ճանաչել Կատալոնիայի հանրաքվեն

Հոկտեմբեր 02,2017 17:12

Եվրահանձնաժողովը անօրինական է ճանաչել Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն՝ միաժամանակ կոչ անելով Իսպանիայի իշխանություններին՝ երկխոսություն սկսել Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ, հաղորդում է BBC-ն:

«Իսպանիայի սահմանադրության համաձայն՝ Կատալոնիայում երեկ տեղի ունեցած քվեարկությունը անօրինական էր»,- Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

Եվրահանձնաժողովի կարծիքով՝ Կատալոնիայի անկախությունն Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է որոշվի համաձայն Իսպանիայի սահմանադրության: Միաժամանակ Եվրահանձնաժողովում հիշեցրել են, որ «բռնությունը երբեք չի կարող լինել քաղաքականության գործիք»:

Սխինասը կողմերին երկխոսության կոչ է արել՝ հիշեցնելով, որ երկուշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Կատալոնիայում ծավալված իրավիճակը կքննարկի Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյի հետ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները՝ պատճառաբանելով, որ այն հակասում է Իսպանիայի սահմանադրությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031