Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Թեկուզ տասը տարով էլ որակազրկեն, մեր ծանրորդները շարունակելու են մարզվել»

Հոկտեմբեր 02,2017 16:41

Հայաստանի պատանի ծանրորդները Կոսովոյում անցկացված Եվրոպայի առաջնությունից այս գիշեր վերադարձան Երեւան:

Aravot.am-ը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:

-Պարոն Ալավերդյան: Ինչպե՞ս կգնահատեք մեր պատանի ծանրորդների մրցելույթը:

-Իմ աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ: Հարցրեք ավագ մարզիչներին: Նրանք են պատանի մարզիկների հետ ուսումնամարզական հավաքներում աշխատել:

-Դուք դեռ Կոսովոյում էիք, երբ Բուխարեստից լուր ստացվեց , թե ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշել է ինը երկրների շարքում մեկ տարով համագործակցությունը կասեցնել նաեւ Հայաստանի ազգային ֆեդերացիայի հետ:

-Ցավալի է: Բայց էլի պիտի կրկնեմ, որ պաշտոնական նամակ դեռ չկա: Գործկոմի այդ որոշման մեջ ստույգ ամսաթվեր չկան, նշվում է միայն, որ որոշումը կկիրառվի հոկտեմբերի կեսերից հետո միայն: Երբ պաշտոնական նամակը կգա, ես ի պաշտոնե այդ ժամանակ կկարողանամ ասել, թե որակազրկվել ենք:

Տարօրինակ բաներ են կատարվում այս վերջին ամիսներին: Փոխանակ առաջին հերթին զբաղվեն կարգազանց անհատներով եւ նրանց մարզական ճակատագիրը վճռեն, նախ պատժում են ֆեդերացիային: Իսկ մենք մեր ֆեդերացիայի ղեկավար կազմում դեռ 2012 թվականից հետո արմատական փոփոխություններ ենք կատարել ու 2013 թվականից կտրուկ «ոչ» ասել արգելված նյութերին: Եվ հենց այնպես չէ, որ այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը նշված ինը երկրներից միակն է, որի բոլոր ծանրորդների՝ հին ու նոր տեխնոլոգիաներով անցկացված ոչ մի դոպինգ ստուգում դրական արդյունք չի տալիս: Իսկ դա, ինչպես երեւում է, հաշվի չեն առնում:

-Եթե այնուամենայնիվ, համագործակցությունը պաշտոնապես մեկ տարով դադարեցվի, դա ինչպե՞ս կանդրադառնա հայկական ծանրամարտի վրա:

– Բացասական, եթե IWF հովանու ներքո մրցումներին չենք մասնակցելու: Բայց եթե անգամ տասը տարով որակազրկեն, մեր ծանրորդները շարունակելու են մարզվել, որպեսզի հետո զրոյից չսկսենք: Ես այդպիսի միտում զգում եմ, թեեւ քաղաքական ճնշում չեմ տեսնում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031