Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադառնալով Հայաստանի հետ համաձայնագրի և «Գործընկերության առաջնահերթությունների» փաստաթղթին` Հանը նշեց, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 16:31

Հոկտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը կարևորեց Հայաստանի հետ շարունակական արդյունավետ երկխոսությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկկողմ հանդիպումներն ու երկխոսությունը կրում են պարբերական բնույթ, ինչը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգի բազմաբնույթ հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն արժևորեց ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Նա անդրադարձավ Ռիգայի գագաթաժողովից ի վեր Հայաստան – Եվրամիություն համագործակցության արձանագրած ձեռքբերումներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակվեցին գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ:

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտն ու նախաստորագրումը՝ ընդգծելով, որ այն կարող է դառնալ գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը:

Հանձնակատար Հանի բնորոշմամբ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բեկումնային նոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միևնույն ժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն է հաստատում ԵՄ-ի հետ։ Անդրադառնալով Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «Գործընկերության առաջնահերթությունների» փաստաթղթին, հանձնակատար Հանը նշեց, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հրատապ միջազգային խնդիրներ, մերձավորարևելյան զարգացումները, իրավիճակը Սիրիայում, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։ Հանձնակատար Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Յոհանես Հանը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031