ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի օպտիմալացման համատեքստում որոշ պաշտոնյաներ կկրճատվեն: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ նրանք կշարունակեն աշխատել պաշտպանության համակարգում ու զինված ուժերում:
Փոխարենը, նախապատվություն կտրվի անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացմանը: Թե ՊՆ-ում կադրային ինչ փոփոխություններ են լինելու, Սարգսյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի առաջիկայում:
«ՊՆ-ում շատ բաժիններ ու վարչություններ կան: Դրանցում ծառայողների ու բարձր պաշտոն զբաղեցնողների թիվն ավելի մեծ է, քան ընդհանուր համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնող-ծառայողների թիվը»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ