2015 թվականի հունվարի 29-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը`Արկադի Բարսեղյանը միտում է տեսնում ամբաստանյալ Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանի վարքագծում:
Հիշեցնենք, արդեն երկրորդ նիստն է, որ Արա Զաքարյանը չի ներկայանում դատարան, թեեւ իր պաշտպանյալն ասաց, որ խոստացել էր գալ: Արա Զաքարյանը չի արձագանքել նաեւ հեռախոսազանգերին:
Այս գործով արդեն երրորդ նիստը չի կայանում: Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն էլ պաշտպան չունի:
«Նախորդ նիստին, երբ ինքը չներկայացավ, 1.30 զանգահարում, ասում է`հիվանդ եմ, երբ նիստն արդեն պետք է սկսված լիներ: Մեկ էլ տեսնում ենք չորեքշաբթի ինքը ներկա է «Սասնա ծռերի» նիստին`շապիկ էլ հագած, հարցազրույց էլ տալիս է: Էսօրվա նիստին ինքն էլի չկա, նույնիսկ չի էլ պատասխանել հեռախոսազանգերին»,- Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը բարձրաձայնեց Արկադի Բարսեղյանը`նկատելով, որ քննարկելու հարց չկա, պաշտպանի պահվածքը անհարգալից վերաբերմունք է թե դատարանի, թե կողմերի նկատմամբ եւ միանշանակ պետք է սանկցիա կիրառվի նրա նկատմամբ:
Նա կասկած չունի, չորեքշաբթի օրը, «Սասնա ծռերի» գործով նիստին Արա Զաքարյանն էլի ներկա կգտնվի: «Եթե չի ուզում էսպիսի տականքին պաշտպանի, թող ասի`չեմ ուզում էս տականքին պաշտպանեմ: Կասկածում եմ, որ տականք ա եղել, ներողություն, որ այսքան ժամանակ պաշտպանել եմ: Դա ուրիշ: Արդեն իր բարոյական վարքն էլ կբարձրանա»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ