ԵԱՀԿ ԽՎ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հերքել է, որ Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում առաջարկել է վերակառուցել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Ադրբեջան կատարած իմ վերջին այցի ընթացքում իմ խոսքերը սխալ են մեջբերվել տեղի մամուլում: Պահանջվել է անմիջապես ուղղել սխալը, ինչը արվել է, սակայն մյուս աղբյուրներում արդեն տարածվել էր սխալ ինֆորմացիան: Ուստի, ես ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ես երբեք չեմ առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակառուցում: Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների միջնորդական ջանքերը, և կշարունակեմ աշխատել խորհրդարանական մակարդակով՝ աջակցելու նրանց ջանքերին, որպեսզի գտնենք խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար»,- ասել է Վիգենինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ