Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կարա՞նք ձեռք ձեռքի բռնած՝ էս կարտոշկեն հավաքենք». Անգեղակոթցին՝ ձեռք ձեռքի բռնած ընդվզել քարոզող Փոստանջյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 15:28

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Անգեղակոթ գյուղում է: Նա մտել է հողատարածքներ եւ կարտոֆիլագործներին տեղեկացնում է համահայկական ընդվզման օրվա մասին: Հողագործները, տեսնելով հեռախոսով նկարահանումը՝ նախ Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ «Էս սելֆի՞ ես անում»: Փոստանջյանը բացատրեց, որ սա սելֆի չէ, ուղիղ եթերն է՝ ֆեյսբուքով:

Երբ Փոստանջյանն ասաց, որ ընդվզման օրը ձեռք ձեռքի պետք է բռնեն բոլորը՝ նույն օրը, նույն ժամին, անգեղակոթցիներից մեկն այլ առաջարկ արեց Փոստանջյանին. «Հիմա կարա՞նք ձեռք ձեռքի բռնած՝ էս կարտոշկեն հավաքենք»:

Փոստանջյանը հողագործներին հարցրեց. «Հը՞, սկսելո՞ւ եք ընդվզել, թե՞ հնազանդ եք լինելու»: Նրանք արձագանքեցին. «Ո՞ւմ, Սերժի՞ն, բացառվում է»: Գյուղացիներն ասացին, որ բողոքն իմաստ չունի, ո՞ւմ բողոքենք, Փոստանջյանն էլ հողագործներին ոգեւորելու մեկ այլ ձեւ գտավ. «Տեսա՞ք Կատալոնիան ոնց ինքնորոշվեց, տեսնո՞ւմ եք Քրդստանը ոնց է պետություն դառնում, քուրդը ոնց է պետականություն ստեղծում, բա մենք մեր պետականությունը կորցնե՞նք»:

Անգեղակոթցիներն ասացին. «Սահմանամերձ գոտի է, ո՞վ է մեզ հաշվի առնում»: Բնակիչներին հուզում էր միայն իրենց կարտոֆիլի հարցը. «Ժողովրդի վիճակը կարտոլ ա, էդ էլ չեն առնում»: Իսկ Փոստանջյանը խոսում էր համահայկական ժողովի, պատվիրակ ընտրելու մասին. «Հենց արդար կարգեր լինեն՝ գումարն էլ կգա, մարդիկ այստեղից չեն փախչի»:

Զրույցի ընթացքում գյուղացիներից մեկը հայտնաբերեց, որ Փոստանջյանի մեջ «անգեղակոթցու արյուն կա: Կարող ա մի քիչ փորփրենք՝ իրար բարեկամ էլ լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031