Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց, ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը սահմանափակվում է

Հոկտեմբեր 02,2017 16:02

«2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կայացված որոշմամբ Եվրասիական տնտեսական միություն մտնելու և դրան հաջորդած 2015թ. Սահմանադրական փոփոխությունների համատեքստում թե օրենսդրության, թե պրակտիկայի մակարդակում ՀՀ-ում զգալիորեն սահմանափակվել է քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության տարածքը և հնարավորությունը». այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ 2017 թ. հանդիպման (HDIM) շրջանակում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը: 2017 թ. սեպտեմբերի 19-ի իր ելույթում՝ Ա. Սաքունցն անդրադարձել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության տարածքի կրճատման միտումներին: Վերջինս անդրադարձել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հարցում արձանագրված հետընթացին, հասարակական կազմակերպությունների մասին օրենքով հանրային շահը դատական ատյաններում ներկայացնելու սահմանափակումներին, այդ օրենքով ի սկզբանե սահմանված՝ պետության կողմից ՀԿ-ների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության ռիսկին, որը քննարկումների արդյունքում որոշվեց տարածել միայն պետության կողմից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների վրա: 2016 թ. մայիսին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար կանոնադրության մեջ մարդու իրավունքների մասին դրույթ ունենալու պահանջ է ներկայացվել, իսկ ԶԼՄ-ներին՝ սահմանափակ թվով լրագրողներ հավատարմագրելու պահանջ:

Այս համատեքստում նշել է նաև հանձաժողովի անդամների քվեարկությամբ դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին տեղամասից դուրս հրավիրելու իրավունքին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ այլ բողոքներ ներկայացնելու իրավունք չսահմանելուն: Իսկ փոփոխված ընտրական օրենսգրքում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքի մասին դիմում ներկայացնելու իրավունք ամրագրելու առնչությամբ նշել է, որ միաժամանակ դրա համար նաև սուտ մատնության հոդված է նախատեսվել ՀՀ Քրեական օրենսգրքում, ինչին ևս, Ա. Սաքունցի գնահատմամբ, կարելի է վերագրել ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի ընտրությունների ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու մասին միայն մեկ դիմում ներկայացված լինելու հանգամանքը: Ա. Սաքունցն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելություններին, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություների և մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերին: «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերով իրավապաշտպանության ինստիտուտի տարբեր օղակների սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ 2017 թ. հունիսի 28-ին դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկելուց հետո քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին արգելել են տեսակցել նրանց, իսկ նրանց փաստաբաններին ապօրինի խուզարկության են ենթարկում: Թեմայի շրջանակում անդրադարձ է եղել դիտորդություն իրականացնող խմբի գործունեությանն սպառնացող մեկ այլ ռիսկի ևս. ՀՀ Արդարադատության նախարարության օրենքի նախագծով ի սկզբանե առաջարկված, բայց չընդունված դրույթին, որով Նախարարությունն առաջարկել է Խմբի անդամներին ընդունել ոչ թե հենց Խմբի կողմից, այլ Արդարադատության նախարարության: Ելույթի վերջում Ա. Սաքունցն անդրադարձել է հավաքների ազատության սահմանափակումներին, դրանց մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների անպատժելիությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հակաքարոզչությունը, հատկապես ռուսական աղբյուրներից սնվող կազմակերպությունների կողմից՝ Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի հնարավոր ստորագրման նախաշեմին: Իր ելույթը Ա. Սաքունցը եզրափակել է այն եզրահանգմամբ, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների գործունեության տարածքը սահմանափակվում է ոչ այնքան նրանց գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթով՝ ՀԿ-ների մասին օրենքով, այլ նրանց գործունեության առանձին ոլորտները կարգավորող օրենսդրական ակտերի, ինչպես նաև գործնականում կիրառվող չարաշահումների միջոցով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի համատեղ հայտարարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ՌԴ կողմից զենքի մատակարարումը դադարեցնելու մասին, ևս ընդգրկված էր նստաշրջանի օրակարգում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031