Aravot.am-ը գրող, հրապարակախոս Զորի Բալայանից հետաքրքրվեց` առաջիկայում կինոգործիչների միության համագումար է կայանալու, եւ նախագահի ընտրություն է լինելու, ինչո՞ւ է տարբեր շրջանակներում ինքը կոչ անում կինոգործիչների միության նախագահ ընտրել Վահե Գեւորգյանցին, կա՞ որեւէ արժանիք, որ նրան առանձնացնում է մյուս թեկնածուներից:
«Դա շատ բնական է` կապված իր կենսագրության, իր պապիկի եւ հատկապես հոր հետ, որոնց ես շատ լավ եմ ճանաչել: Մենք «Արմենիա» նավով առաջին անգամ հայոց պատմության մեջ շուրջերկրյա ճանապարհորդություն ենք կատարել եւ ինքը` Վահեն է մեր մասին ֆիլմի հեղինակը, որը տարածված է ամբողջ սփյուռքով: Դուք ո՞նց եք պատկերացնում, ես ինչպե՞ս կարող եմ իրեն չընտրել: Ես հարգում եմ բոլոր «կինոշնիկներին», բայց տվյալ դեպքում դա այնքան բնական է, մարդկային…»,-ասաց Զորի Բալայանը:
Մեր դիտարկմանը, որ կինոյի «հնաբնակ», ճանաչված կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը խոսելով Կինոմիության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի ղեկավարության տարիների մասին, ասել էր, որ այնտեղ ամեն ինչ քանդվել է, միայն շաքարավազ են բաժանում, միությունում չկային կինոպրոցեսներ, նմանօրինակ կարծիք էր հայտնել նաեւ Էդգար Բաղդասարյանը, պարոն Բալայանը պատասխանեց. «Ախր էս ի՞նչ է կատարվում, շաքարավազ что такое…էս մեր հաղթանակից հետո, որ վերապրել ենք, հանկարծ մանր-մունր բաներ են ասում: Սովորաբար ընտրում են` ինչպես միշտ լինում է, նայում են, ով ով է, գիտեն` ով է վատը, ով է լավը, ով է տաղանդավորը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հերթական անկապ նյութ, լրագրողական անիմաստ ձևակերպումներով։ Չուկչիական բարբաջանք։
«Ախր էս ի՞նչ է կատարվում, շաքարավազ что такое…էս մեր հաղթանակից հետո, որ վերապրել ենք, հանկարծ մանր-մունր բաներ են ասում: Սովորաբար ընտրում են` ինչպես միշտ լինում է, նայում են, ով ով է, գիտեն` ով է վատը, ով է լավը, ով է տաղանդավորը…»:
․․․Լրագրողը գոնե մի կարճ նախաբանով չ՛ծանոթացնե՞ր խնդրի գոյության մասին ։ Երկրում ապրողը հավանաբար չի հասկանում թե ի՞նչ է կատարվում , էլ ու՞ր մնաց դրսում ապրողը ։
Հարգելի Gohar, ի տարբերություն ձեզ, ես որակումներ չեմ անի, ընդամենը կասեմ, որ խնդրի էությանը ծանոթանալու համար ընդամենը պետք է սեղմեք նույն նյութում առկա ակտիվ հղումները եւ կարդալ:
Հարգանքով՝ Գոհար Հակոբյան
Հարգելի Լրագրող Գոհար Հակոբյան,
իրո՛ք հարգանքի եք արժանի, որ ինձ պատասխանել եք։ Շնորհակալ եմ ։ Կարդացի 2 հղումները և ավելին հասկացա։ Իսկ եթե տեղացին թերթի տարբերակով է կարդում , նա՛ ինչպես է գլխի ընկնում ։
Ինչևէ, դժվար է, իհարկե, եզրակացնել թե ո՞վ է ամենաարժանին ։ Ընտրություններ են․․․
Եթե ունենայի Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն , մի քանի բաներ կ՛ուզենայի պարզապես Ձեր հետ կիսվել։ Շատ եմ սիրում ։
Որտեղի՞ց կարող եմ գտնել։
P.S [email protected]
Ինձ չ՛պատասխանելը չե՛մ դիտի որպես անհամարհանք։
Արդարացման շատ պատճառներ կան դրանում։