Լաս Վեգասի շերիֆը հայտարարել է, որ համերգի ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 20, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Զոհերի թվում կան նաև ոստիկանության սպաներ, որոնք համերգին մասնակցում էին որպես հանդիսատես:
Հաղորդվում է, որ կրակ բացած տղամարդը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանությունը փնտրում է Մերիլ Դենլի անունով նրա ծանոթներից մեկին:
Հարձակումը տեղի է ունեցել Mandalay Bay խաղասրահի մոտ կազմակերպված քանթրի-համերգի ժամանակ: Հանցագործության շարժառիթների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ