Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բեկումնային է. մեր շահերից է բխում տեսնել կայուն եւ բարեկեցիկ Հայաստան». Յոհանես Հան

Հոկտեմբեր 02,2017 14:21

Հայաստան այցելած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքները: Նա փաստեց, որ Եվրոպական միության օժանդակությունը Հայաստանի զարգացմանն ավելի տեսանելի է դառնում. «Մեր շահերից է բխում ունենալ կայուն եւ բարեկեցիկ Հայաստան` Հարավային Կովկասում»:

Անդրադառնալով նոյեմբերին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդյալնված գործընկերության համաձայնագրին՝ Յոհանես Հանը համոզմունք հայտնեց, որ այն կամրապնդի եւ կխորացնի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործակցությունը. «Սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով: ՀՀ-ն այս առումով առաջամարտիկ է Արեւելյան գործընկերության երկրների թվում, ուստի շահագրգիռ ենք տեսնելու, թե համաձայնագիրն ինչպես է իրագործվելու: Այն կարող է օրինակ ծառայել հետագա հարաբերութունների համար: Համաձայնագրի նշանակությունն ավելին է, քան երկկողմ հարաբերությունները: Այն բեկումնային է եւ կօգնի ցույց տալ, որ ՀՀ-ն կարող է մասնակից լինել ԵՄ-ի հետ գործընկերությանը»:

Յոհանես Հանի խոսքով. «Կաջակցենք Հայաստանին՝ բարելավելու իր գործունեությունն առեւտրի, ծառայությունների, պետական գնումների, մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում: Համաձայնագիրը կապահովի նաեւ շրջանակներ՝ այնպիսի ոլորտների համար, որոնցում մտադիր ենք ներդրումներ անել: Կուզենայինք կենտրոնանալ կրթության եւ նորարարության վրա»:

Պաշտոնյան հավաստիացրեց, որ ԵՄ-ն շարունակելու է օժանդակել ՀՀ տնտեսվարողներին. «Տեղական արժույթով վարկեր ստանալու հնարավորությունը կարեւոր է ՓՄՁ-ների համար: Հերթական կարեւոր արդյունքը բիզնես ոլորտի համար դա կարող է լինել»:

Յոհանես Հանը նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի են բարելավվել. «Այս տարի Հայաստանում կայացած ընտրությունները դրա վկայությունն են: Լրացուցիչ առաջընթաց, իհարկե, հնարավոր է, պետք է հասնել դրան: Բոլորիս շահերից է բխում կայուն հարեւանությունը: Դա կբերի խաղաղություն, բարեկեցություն: Քաղաքացիներն արժանի են դրան»:

Հիշեցնենք, որ Յոհանես Հանը բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ»-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031