Լրահոս
Օրվա լրահոսը

«Խի չե՞նք կորցրել Հայաստանը». Վայքի բնակիչները՝ Փոստանջյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 13:51

«Խի չե՞նք կորցրել Հայաստանը»,- Վայքում բնակիչներն այսպես արձագանքեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, երբ վերջինս համահայկական ընդվզման օրվա մասին իրազեկելով՝ ասաց, որ կորցնում ենք Հայաստանը»:

Փոստանջյանն ասաց. «Շատ բան ենք կորցրել, բայց այս աղետալի վիճակը պետք է շտկենք», բնակիչներն արձագանքեցին. «Մենք ոչ մի բան չենք կարող անել»:

Զարուհի Փոստանջյանը սկսեց բնակիչներին «դուխ տալ», թե՝ «Պարտավոր եք ինքնակազմակերպվել, մեզ ի՞նչ է եղել, որ չկարողանանք մեր իշխանությունը իրագործել, վերջիվերջո ազգ ենք, քոչվոր չենք, որ այստեղ-այնտեղ ապրենք: Քիչ բան չունենք, 42 հազար կմ պատմական հայրենիք ունենք, ճիշտ է, 10 տոկոսն է մնացել, բայց կարող ենք պայքարել: Պարտավոր ենք, փոխողը մենք ենք, ամեն մեկս մեր տեղում պետք է գործ անենք»:

Վայքի բնակիչներն առաջարկեցին. «Մեր տեղում գործ անելով չի, գնացեք սփյուռքահայերին ասեք, որ թող գան հրապարակում նստեն, ոչ թե ինտերնետում նկարվեն ու գցեն»:

Փոստանջյանն ասաց, որ համահայկական ընդվզման օրը պետք է տեղի ունենա աշխարհի բոլոր հայաշատ քաղաքներում, սփյուռքահայերն էլ պետք է մասնակցեն. «Մի հատ մենք պետք է ցույց տանք մեր ուժը, բռունցքը բոլոր քաղաքներում»: Վայքի բնակիչները պատկերացրեցին, թե ինչ կարող է լինել համահայկական այդ ընդվզման օրը. «Մարտի 1 են սարքելու էս խեղճ ժողովրդին, ուժն իրենց ձեռքն է…Մի մարդուն 5 ոստիկան է հասնում, ո՞նց է լինելու»:

Փոստանջյանը պատասխանեց. «Ոստիկանները պետք է օգնեն Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ում: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզում էր, հարսանիքի էր, ողջ ոստիկանական համակարգը տարել էր Արագածոտնի մարզ, որպեսզի մասնակցեր հարսանիքի, ոստիկանները հարյուր մետրի վրա կանգնած էին: Իրեն սպասարկելու համար այդ ոստիկաները կհերիքեն, բայց եթե բոլորս դուրս գանք փողոց՝ չեն հերիքի: Նույն ոստիկանը, որ տեսավ ժողովրդի բռունցքը, զենքը վայր է դնելու»:

Վայքի բնակիչները պատասխանեցին. «Շատ մի նեղվեք՝ Ղարաբաղից կբերեն»: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Գիտեք արցախահայությունը գո՞հ է այս կարգերից: Նույնիսկ եթե բերեն էլ՝ չպետք է վախենաք, մի վախեցեք, որովհետեւ կորցնում ենք հայրենիքը: Եթե բոլորս ձեռք ձեռքի բռնած կանգնած լինենք, էդ իր ոստիկանը ո՞ւմ վրա կարող է ազդել, ոչ մեկի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031