Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս լեզվաբան. «Հայերենը չպետք է տուժի ռուսերենի պատճառով»

Հոկտեմբեր 02,2017 13:10

Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողովի մասնակիցներից է Յուրի Կորյակովը Մոսկվայից: Նա ուսումնասիրում է հայերեն խոսվածքը եւ նրա փոփոխությունները Ռուսաստանում, մասնավորապես` Կրասնոդարում, ինչպես նաեւ առնչությունը այլ լեզուների հետ, նաեւ այն թեման, թե ինչպես են տեղի հայերն ընկալում իրենց ինքնությունը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հայաստանում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակը տալուն եւ առանձին հայեցակարգ մշակելուն, ռուս գիտնականը հետեւյալ կարծիքի է. «Եթե Հայաստանը եւ հայերը նման անհրաժեշտություն են տեսնում, իրենք պետք է որոշեն, միայն թե վնաս չպատճառվի հայերենի զարգացմանը եւ կարգավիճակին, դա չլինի հայերենի հաշվին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031