Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններին վերաբերող խոսակցությունն ի՞նչ կապ ունի մեր գործի հետ». Սամվել Բաբայան

Հոկտեմբեր 02,2017 12:48

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Այսօր նույնպես դատարանը հետազոտում է գործով ներգրավված ապացույցները՝ ձայնագրություններ: Դատարանը նախապես հայտնեց, որ ձայնագրություններում կարող է հայհոյանքներ լինեն, ու նրանք, որոնք գտնում են՝ դրանք լսելի չեն նիստերի դահլիճում, թող դուրս գան նիստերի դահլիճից, որովհետեւ, ըստ նրա, հայհոյանքները ընդհանուր ձայնագրության մեջ են, ու չեն կարող հատվածական ընդհատել: Ձայնագրություններում ֆինանսական գումարների պարզաբանման հարցեր էին քննարկվում Սամվել Բաբայանի հետ, նրանից իր աշխատողների կատարած աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի հարցն էր քննարկվում:

Սամվել Բաբայանն անընդհատ տեղից ռեպլիկներ էր անում, դատարանը նրանից հետաքրքրվեց՝ ինչ խնդիր է տեսնում:

«Այո՛, խնդիր եմ տեսնում գործին չվերաբերող նյութերը հրապարակում եք, իմաստը ո՞րն է, ընտրության վերաբերող խոսակցությունն ինչ կապ ունի մեր գործի հետ»,- ի պատասխան դատարանից հետաքրքրվեց Սամվել Բաբայանը:

Դատարանը պարզաբանեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված ոչ վերաբերելի մասը լսելու նպատակ չունեն, բայց իրենց ունեցած տեխնիկական հնարավորությունները այլ ելք չեն թողնում իրենց, այլ տարբերակ չունեն՝ սկզբի մի քանի րոպեն՝ գործին չվերաբերելի լսվելու է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031