Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկելու մասին

Հոկտեմբեր 02,2017 12:32

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:

Նշենք, որ IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաների հետ:

IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնած և 2013 թվականից համատեղ իրականացվող կադրային և ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031