Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ կարծիքի են դրա վերաբերյալ:
Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 4 տարբերակ. «շատ էֆեկտիվ էր», «հերթական անիմաստ հավաքն էր», «ի՞նչ Հայաստան-Սփյուռք, տեղյակ չեմ», «առանձնապես բան չտվեց, բայց էլի լավ է, որ Սփյուռքից այդքան մարդ եկավ Հայրենիք, թեկուզ մեկ-երկու օրով»:
Եվ այսպես, հարցվածների 7 տոկոսը համարում է, որ համաժողովը շատ էֆեկտիվ էր, 17 տոկոսը տեղյակ չէ: 36 տոկոսը համարում է, որ այն առանձնապես բան չտվեց, բայց էլի լավ է, որ Սփյուռքից այդքան մարդ եկավ: Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40 տոկոսը, համարում է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը հերթական անիմաստ հավաքն էր:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
30.09.2017