Ըստ կառավարության զեկույցի՝ 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 479.1 միլիոն դոլարով՝ 28.5 տոկոսով:
Ըստ զեկույցի՝ ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման եւ կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով: Կապիտալ ապրանքների ներմուծումը կազմում է 322.1 դոլար, միջանկյալ սպառման ապրանքները՝ 748.9 դոլար, իսկ սպառման ապրանքներինը՝ 1090.7 դոլար:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
30.09.2017