Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Դատարանը հետազոտում է գործով ապացույցները, այսօր հետազոտվում են ձայնագրություններ:
Դրանցիցի մեկում Սամվել Բաբայանը ասում էր. «Ինձ առիթ էր պետք, որ Սերժ Սարգսյանին մի բան ասեի, նա իրավունք չունի, Սերժ Սարգսյա՝ն դուք իրավունք չունեք երկիր ղեկավարել, որովհետեւ դուք ձեր բերանով խոստովանել եք, որ արդար չեք ղեկավարում»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ