Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջեւանն ու նախիջեւանցին

Հոկտեմբեր 02,2017 13:00

Որքան Նախիջեւանում այսօր այլազգ կառավարիչները անմարդկային կանոնակարգ են փորձում հաստատել ներկա նախիջեւանաբնակների վրա, իսկ արտագաղթն ու ծանրագույն սոցիալական պայմաններն այդ քաղաքականության հետեւանքով ավելի են սրվում, այնքան ավելի լայն սփռում է գտնում նախիջեւանահայոց բարքն ու կենցաղր։ Արարատյան դաշտավայրի երբեմնի անմշակ ու քարքարոտ մի անկյուն Արարատի մարզի Նոր Խարբերդի տարածքում այսօր հայաստանասփյուռ նախիջեւանահայերի մի յուրատեսակ հավաքատեղի է դարձել։ Նախիջեւանցիների միահամուռ ջանքերով այստեղ կառուցված մատուռը՝ շրջապատված այնտեղից բերված խաչքարերով, տասնամյակներ ի վեր դարձել է նախիջեւանցիների սրբատեղին։ Ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակին այստեղ են հավաքվում ոչ միայն Նախիջեւանից եկածները, այլեւ երիտասարդ նախիջեւանցիների մի ստվար բանակ, ովքեր եւս ավանդույթ են դարձրել այդ օրը իրար տեսնելը, տարեցների վառ հիշողություններով կիսվելը ու այդպիսով հայրենասիրությունը սերունդներին փոխանցելը։

Տարին տարվա վրա առավել մարդաշատ հավաքատեղին օրերս համախմբել էր Նախիջեւանից ներգաղթած վերջին սերունդներից մի խմբի. 66-ամյա երբեմնի համադասարանցիներն այստեղ էին հավաքվել Նախիջեւանի Շահբուզի շրջանի Գյոմուր գյուղի դպրոցն ավարտելու հիսնամյակի առիթով։ Կարեւոր չէ՝ ով որտեղ ու ինչ պաշտոնյա է։ Կարեւորն այն է, ինչ կոչվում է հայրենասիրություն…

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել