Լաս Վեգասում անհայտ անձը կրակ է բացել Mandalay Bay հյուրանոցում տեղի ունեցող համերգի ժամանակ, կան զոհեր և վիրավորներ:
Ըստ ականատեսների՝ հարձակվողները կիրառել են ինքնաձիգներ: Reuters-ը, վկայակոչելով քաղաքային հիվանդանոցի ներկայացուցչին, գրում է, որ զոհվել է առնվազն 2 մարդ, 24-ը ծանր վիրավոր են:
Լաս Վեգասի ոստիկանությունը փակել է խաղատուն տանող ճանապարհները: Քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում հեռու մնալ քաղաքի կենտրոնից: Ժամանակավոր հետաձգվել են բոլոր չվերթները Լաս Վեգաս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ