Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք անկախ պետություն հայտարարելու իրավունք ունենք. Կատալոնիայի նախագահ

Հոկտեմբեր 02,2017 11:11

Կատալոնիայի նախագահ Կարլոս Պուչդեմոնը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում իրենք անկախ պետություն հայտարարելու իրավունք ունեն:

Պուչդեմոնի խոսքով՝ հանրաքվեն ցույց է տվել, որ կատալոնացիների ցանկանում են ապրել խաղաղ՝ դուրս այն պետությունից, որը կոշտ ուժ է կիրառում քվեարկությունը խափանելու համար:

Պուչդեմոնը չի նշել հանրաքվեի նախնական արդյունքները կամ քվեարկությանը ընտրողների մասնակցությունը, սակայն առանձին տեղամասերի տվյալները ցույց են տալիս, որ անկախությանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 85-95 տոկոսը:

Կատալոնիայի նախագահի կարծիքով՝ Իսպանիայի իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ են բռնությունների դիմել կատալոնացիների նկատմամբ: «Մենք Եվրոպայի բնակիչներ ենք»,- ընդգծել է Կատալոնիայի նախագահը:

Պուչդեմոնի ելույթից առաջ հանդես էր եկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ հայտարարելով հանրաքվեի տապալման մասին: Նա նշել էր, որ Կատալոնիայի բնակիչներն արհամարհել են հանրաքվեն՝ ցույց տալով, որ «արժանի քաղաքացիներ» են:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031