Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ և ինչո՞ւ է Գումբուրդո գյուղում հատուկ նշանակության զորքերը մտցնելու հրաման արձակել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 11:01

Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ Սամցխե-Ջավախքի շրջան) ամոթալի պատահար է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների բացեիբաց մասնակցությամբ և տարածաշրջանի զարգացման ու կայունության բազմաթիվ անբարյացկամների շահերի գաղտնի ներկայությամբ։

Գումբուրդո գյուղում գտնվում է 10-րդ․ դարի տաճար, որտեղ 2016թ․-ից վերանորոգում է անցկացվում։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից Վրաստանում վերանորոգողական աշխատանքները, մասնակիորեն անցկացվում են վերանորոգման հասարակ կանոնների կոպիտ խախտմամբ։ Բավական է հիշել վրացական եկեղեցու Սվետիցխովելի մայր տաճարի, Դավիթ-Գարեջիի վանական համալիրների և բազում այլ օրինակներ, որպեսզի համոզվենք, որ Գումբուրդոյում ևս վերանորոգումն անցկացվում է ոչ թե ճարտարապետական հուշարձանների պահպանման նպատակով, այլ այս կամ այն հոգևորականին կամ հոգևորականների խմբի, նրա քմահաճույքներին հաճոյանալու նպատակով։

Գումբուրդոյում քաղկեդոնական տաճարի տարածքում տարվող վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ գերեզմանատներ։ Տասնյակ, հարյուր տարի առաջ թաղված քրիստոնյաների ոսկորները հանվել են գերեզմանատներից։ Գումբուրդո գյուղի բնակիչները մի քանի ամսվա ընթացքում դիմել են պետությանը նախնիների աճյունների մնացորդները վերաթաղելու խնդրանքով։ Արդյունքում, բազում դիմումներից հետո ոսկորները թաղվել են, բայց ոչ նախկին տեղերում այլ եկեղեցական բակի անկյուններից մեկում գտնվող ընդհանուր գերեզմանոցում։

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած բախման առիթ է դարձել տեղի բնակիչների ցանկությունը խաչքար կանգնեցնել այն տեղում, որտեղ վերաթաղվել են վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների մնացորդները։

Տեղի բնակչության արդար ցանկությանը պետությունը հակադրեց հատուկ նշանակության զորքերին, որոնք, ժամանելով Գումբուրդո գյուղ, սկսեցին գյուղական վանքի բակում հավաքված գյուղացիների դաժան ցրումը։

J-news լրատվական գործակալության տարածած տեսանյութում հստակորեն երևում և լսվում է, թե ինչ եղանակով են հատուկ նշանակության ջոկատը «կանոնակարգում» Գումբուրդո գյուղի արդար դժգոհությունը։

Ավելի ուշ, հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից անհավասարաչափ ուժի գործադրումից հետո (օգտագործվել են դագանակներ, հրազեն, ինչպես նաև բազմաթիվ խոսքային և ֆիզիկական վիրավորանքներ) հատուկ նշանակության զորքի վրա քարեր են շպրտվել։ Դա գյուղացիների պատասխան արձագանքն էր։

Արդարացնել բռնությունը (ում կողմից էլ որ այն իրագործվի), անընդունելի է։ Մինչդեռ, եթե պետությունը արդար դժգոհթյունը կանխելու նպատակով իր իսկ բնակչության դեմ ֆիզիկական ուժ է գործադրում, ապա բնակչությունը լիովին իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել։ Ինչն էլ տեղի ունեցավ Գումբուրդո գյուղում։

Անմիջապես այն բանից հետո, երբ Գումբուրդո գյուղում իրավիճակը սրվեց և պարզ դարձավ, որ տեղի բնակիչները չեն պատրաստվում ընկրկել՝ տեսնելով, որ պետությունը ցանկանում է պատժել իրենց ցուցաբերած քաղաքացիական ակտիվության համար, դեպքի վայր հավաքվեցին տեղի ազգային ջոջերը և այլ շահագրգռված անձինք։ Օրվա վերջում Գումբուրդո գյուղ ժամանեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը, որը հայտնել է տեղի բնակիչներին, որ Խաչքարի տեղադրման հարցը կլուծվի վրացական և հայկական եկեղեցիների միջեկեղեցական երկխոսության շրջանակներում։

Ավելի ուշ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որը կարդալիս հայտնի է դառնում, որ որոշ բնակիչների հանդեպ, որոնք դիմադրություն են ցուցաբերել հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված բռնությանը՝ քրեական գործ է հարուցվել։

Առաջին հերթին զարմանք է առաջացնում այն փաստը, որ բռնություն իրականացնող և փաստացիորեն տեղի բնակիչներին պատասխան քայլեր ձեռնարկելու դրդող հատուկ նշանակության զորքերի հանդեպ որևէ հետաքննություն չի հարուցվել։ Մնում է հուսալ, որ նման հետաքննություն, այնուամենայնիվ կանցկացվի և մեղավորները կպատժվեն։

Մինչդեռ, զայրույթ են առաջացնում այլ հանգամանքներ։

Ո՞վ է հրաման արձակել Գումբուրդո գյուղ հատուկ ծառայության զորքեր մտցնել։ Ի՞նչ նպատակով՝ վախեցնե՞լ քաղաքացիներին, իրագործե՞լ բռնություն։

Ինչո՞ւ պետք է հավաքական գերեզմանոցում խաչքարի տեղադրման հարցը լուծվի երկու եկեղեցիների մակարդակում։ Եվ ընդհանրապես, Գումբուրդոյի տաճարի պատկանելության հարցն արդյո՞ք այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիների» երկխոսության մասն է համարվում։

Եթե տաճարի վերանորոգման աշխատանքները տարվում են պետության կողմից, ապա խաչքարի տեղադրման հարցը ևս պետք է լուծվի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից։ Հակառակ դեպքում ինչի՞ համար են պետք բյուջեի միջոցներն ամեն ամիս գռփող տեղական ինքնակառավարման մարմինները։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սարերի հետևում չեն, և արժե մտածել, թե ինչո՞ւ ընտրել այդ «մարմիններին», եթե նրանք չեն կարողանում հասարակ խնդիրներ լուծել։ Մի՞թե խաչքարի տեղադրման հարցը քրիստոնեական երկրում պետք է հանգեցնի կոնֆլիկտի։

Եթե հարցն այնուամենայնիվ, պատկանում է եկեղեցական երկխոսությանը, ապա գուցե արժե՞ վերականգնել Հայկական Քաղկեդոնական Եկեղեցին, որն էլ իր ժառանգությունը վերականգնելու բանակցությունները կվարի։

Ստեղծված իրավիճակում մի բան է ուրախացնում՝ կողմերից ոչ մեկը (տեղի բնակչությունը և Վրաստանի բարձրաստիճան ղեկավարությունը) չեն ցանկանում կոնֆլիկտ։ Բոլորը հասկանում են, որ կոնֆլիկտից կարող են օգտվել պետության թշնամիները։ Դա ակնհայտ է։ Եվ հենց նման վերաբերմունքն է լավատեսություն ներշնչում, որ վաղ թե ուշ պետությունը համարձակություն ձեռք կբերի և իր լիազորությունները չի փոխանցի այլ մեկին։ Թեկուզ հենց հարգելի Եկեղեցուն։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031