Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական ծառայության մեջ օգտագործվում են ՀՀ-ում արտադրված ժամանակակից միջոցներ». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 10:43

ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ վերջին մեկ տարում քայլեր ձեռնարկվել են: Մասնավորապես, մարտական ծառայության մեջ ներդրվել են ՀՀ-ում արտադրված միջոցներ, որոնք կարեւոր են մարտական հերթապահության իրականացման տեսանկյունից: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա բնորոշմամբ՝ այդ միջոցները ոչ միայն գնային առավելություն ունեն, այլեւ առաջին քայլն են դեպի հիմնական նպատակ՝ ռազմական արդյունաբերությունը տնտեսության շարժիչներից մեկը դարձնելը:

«Նախատեսվում է, որ հնարավորություն կունենանք միջազգային շուկայում դառնալու ոչ միայն զենք ներկրող երկիր, այլեւ բարձր տեխնոլոգիաներով ստացված միջոցներ արտահանող երկիր: Դա կարեւոր է նաեւ գիտական ներուժի օգտագործման համար»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ լուծված կլինի զոհված զինծառայողների եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթեւան ընտանիքների՝ բնակարանով ապահովման խնդիրը. ««Տարիներ շարունակ կուտակել ենք ցուցակ, պարտավոր էինք որոշումներ կայացնել: Օրերս Երեւանի անօթեւան ընտանիքները կստանան բնակարանի վկայականներ, համաձայն որոնց՝ առաջիկա մեկ տարում նորակառույց շենքերում ձեռք կբերեն բնակարաններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031