Ժոզե Մոուրինիոն Իսպանիայից նոյեմբերի 3-ին դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչը ստիպված է լինելու «Չելսիի» հետ հանդիպումից երկու օր առաջ մեկնել Մադրիդ: Այս մասին տեղեկացնում է «The Daily Mail»-ը:
Իսպանիայի իրավապահ մարմինները պահանջում են, որ Մոուրինիոն պատասխանի 2011 եւ 2012 թվականների ընթացքում 2,9 միլիոն ֆունտ հարկ չվճարելու մեղադրանքի վերաբերյալ հարցերին:
Մոուրինիոյի փաստաբանները հունիսին արդեն հայտարարել են, որ չեն ընդունում մեղադրանքները եւ պնդում են, որ Ժոզեն օրենքի համապատասխան վճարել է բոլոր հարկերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ