Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վթարի հետևանքով տուժելեն ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով` Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
Այսպահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկապահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
Այլ մանրամասներ կտրամադրվեն քիչ ավելի ուշ:
ԵՊԲՀ մամուլի հաղորդագրություն