Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի «Nebelhorn Trophy 2017» միջազգային մրցաշարում խաղարկվում էին 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի 6-ական ուղեգրեր, որոնց արժանանալու համար անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել ըստ մրցաձեւերի վեց առաջատարների մեջ:
Մենասահորդուհիների կարճ եւ կամավոր ծրագրից հետո: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց ութերորդ տեղը: Նույն ցուցանիշն ունեցավ նաեւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը: Նաստյան մրցաշարի ավարտին հայտնվեց Պհենչհան 2018-ի առաջին պահեստայինի, իսկ Թինան ու Սիմոնը՝ երկրորդ պահեստայինի կարգավիճակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ