Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող չստի, ամո՛թ է». Սյուզան Սիմոնյանը՝ ոստիկանության շտաբի պետին

Հոկտեմբեր 01,2017 17:27

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը պնդում է, որ ՀՀ-սփյուռք համաժողովի օրը իրենց ակցիան ցրելու համար ոստիկանությունը՝ պայթուցիկների մասին կեղծ ահազանգը առաջ քաշեց: Ըստ նրա՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին՝ ասուլիսի ժամանակ, ստեց, թե  ահազանգ տվողին չեն կարողանում գտնել:

«Թող չստի, ամո՛թ է, այդպիսի բան հնարավոր չէ, ծիծաղելի է  նույնիսկ: Մեր ողջ ակտիվի հեռախոսները լսում են, այդ ամենը կարողանում են կազմակերպել, գաղտնալսել, հետեւել, ամեն ինչ կարողանում են անել, բայց հանկարծ այդ հեռախոսի համարը չեն կարողանում գտնել, ծիծաղելի է: Նրանք ստում են: Միտումնավոր ստեղծել են կեղծ ահազանգ, անհնար է, որ իրական եղած լինի, իրենք էլ չկարողանան գտնել, եթե գտնեն ահազանգ տվողին, ես այդ ժամանակ կհավատամ իրենց ասածների»,- Aravot.am-ին ասաց Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանն ասել էր՝ ստացվել էր ահազանգ, որ պայթուցիկ փաթեթների օգնությամբ ակցիա է կազմակերպվելու ու հանրության ուշադրությունը հրավիրելու են այդ խնդրի վրա, իսկ ոստիկանությունը պարտավոր էր ստուգել, բայց անձնական զննությամբ չի հայտնաբերվել ոչինչ, ահազանգը իրականությանը չի համապատասխանել: Նա նաեւ վստահեցրել է, որ դա միջոցառման խափանման եղանակ չէ:

Սյուզան Սիմոնյանի խոսքով, ինքը ակցիայի ժամանակ միայն հասցրել է  Ժիրայր Սեֆիլյանի նկարը բացել. «Այո՛, Ժիրայր Սեֆիլյանի նկարը հրապարակում բացելը ռումբին հավասարազոր քայլ է, դրա համար մի քանի տղամարդկանցով ինձ հրեցին, տարան,  գցեցին մեքենան ու երկու րոպե հետո զանգ ստացան՝ մի տարեք բաժին, մի տեղ իջեցրեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031