Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս քաղաքում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ՀՀ ԱԻՆ

Հոկտեմբեր 01,2017 16:21

Սեպտեմբերի 30-ին, արձագանքելով նույն օրը մամուլում հրապարակված «Մասիսի գարշահոտությունը Նաիրիտի հրդեհի հետևանք» վերտառությամբ նյութում տեղ գտած ահազանգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մասնագետներից կազմված օպերատիվ խումբը Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների հետ իրականացվել են ուսումնասիրություններ:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի և Մասիս քաղաքի հարակից տարածքների կոյուղաջրերի հեռացման համակարգերը:

Տեղի բնակիչների խոսքերով՝ վերջին երկու օրվա ընթացքում հոտը նվազել է:

Նախորդ օրերի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։

Փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:
Մասիս քաղաքում առաջացած խնդրի վերացման աշխատանքները համակարգում է ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի անդամներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշատակիցները։ Աշխատանքային խումբ գլխավորում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031