Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնները խախտելու համար մեկ տարով կասեցրեց Հայաստանի ու եւս ութ ազգային ֆեդերացիաների անդամակցությունը: Այս մասին տեղեկացնում է rsport-ը՝ վկայակոչելով IWF պաշտոնական կայքը:
Դա նշանակում է, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները չեն մասնակցելու նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Բացի Հայաստանից նույն ժամանակահատվածով պատժել են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ