Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հյուսիսային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հազարավոր մարդկանց շահերը:
«Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերում գտնվող մարդկանց, որոնք շարունակվում են տառապել տասնամյակներ շարունակվող հակամարտության պատճառով, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի»,- ասել է Վիգենինը:
«Հակամարտությունը դեռ ազդեցություն է ունենում հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Անկախ նրանից, թե նրանք ապրում են հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների վտանգի տակ, թե նրանք տեղահանվել են իրենց տներից տարիներ առաջ: Անհրաժեշտ է անհապաղ խաղաղություն և լուրջ քաղաքական ներգրավվածություն ապահովել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ