Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 11 շենքի մոտ՝ «ՎիվաՍել» ընկերության մասնաճյուղի հարևանությամբ, մի տղամարդ դանակը դրել է իր պարանոցին և սպառնում է ինքնասպան լինել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարանոցի հատվածում կան վնասվածքի հետքեր, իսկ տղամարդը 53-ամյա Ռուբեն Պորտոյանն է, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում