Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 30,2017 10:59

Այն, որ մեր տնտեսությունը եւ բնակչության կենսամակարդակը ցավալիորեն մեծ կախում ունեն պղնձի գնից ու արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ուղարկած գումարներից, ամենեւին նորություն չէ: Տարիներ շարունակ բյուջեների բացատրագրերում այս նույն նախադասությունները առկա են: Մնում է պարզել, թե ինչ է կախված մեր կառավարությունից: Ինչ է պատրաստվում անել կառավարությունը արտաքին այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար: Բյուջեի բացատրագրում, անկեղծ ասած, չկա նույնիսկ ակնարկ, թե կառավարությունը ուզում է արտաքին ազդեցությունները նվազեցնել: Հակառակը՝ բավականին հաճույքով է արձանագրում, թե այ, հաջորդ տարի կտեսնեք՝ պղինձը կթանկանա, մեր հայրենակիցները ավելի շատ փող կուղարկեն, ու տնտեսությունը կաճի:

Ու սրա հետ մեկտեղ հաջորդ տարվա համար կառավարությունը հետեւյալ կանխատեսումն է անում գյուղատնտեսության վերաբերյալ. «2018 թվականին գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2018 թվականին ճյուղի աճը կկազմի շուրջ 4.0%»,- նշված է բացատրագրում: Կառավարությունը այդպես էլ չի վերլուծել, թե ինչ պատճառով է եղել նվազումը: Եթե այդ պատճառները հայտնի չեն, ապա դժվար է կանխատեսել աճ: Բայց աճը կանխատեսված է: Իսկ ինչի՞ շնորհիվ է աճելու գյուղատնտեսությունը: «Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ ոլորտում իրականացված ներդրումների ակնկալվող արդյունքները, գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված կանխատեսումները ու նախորդ տարիներին ճյուղի զարգացման միտումները…»,- գրված է բացատրագրում եւ մանրամասնեցված է. «Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի եւ գարու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր»: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վերը նշված ծրագրերը խիստ արդյունավետ ստացվեն, դրանց հիմնական մասի արդյունքը կերեւա ավելի ուշ, ասենք՝ երկու-երեք տարի անց: Իրականում, եթե հաջորդ տարի այդ ոլորտում աճ գրանցվի, ապա դա կլինի շնորհիվ նրա, որ այս տարի գյուղոլորտում անկում է գրանցվել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930