Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնացեք նորմալ օրենք գրեք կամ ընդհանրապես մի՛ գրեք. «Ազգ»

Սեպտեմբեր 30,2017 10:51
lur

Նախագծով առանձնացվելու է տեղեկատվության ազատության խորհուրդ, որը մի շարք պարտականություններ ունի ,այդ թվում` մշտական մոնիթորինգով օրենքի կատարմանը հետեւելու, ՄԻՊ-ի միջոցով տարեկան հաշվետվություն ներկայացնելու, առաջարկներ ձեւավորելու: Խորհուրդը նաեւ վերապատրաստման եւ կրթական ծրագրեր է իրականացնում եւ այլն: Այսինքն` սա մի նոր, լրագրողներին եւ տեղեկատվության ոլորտը հսկող մարմին է՞, անհասկանալի է` տեղեկատվության ազատության կիրառմանը հետեւելու անվան տակ:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասել էր ժամանակին, թե այդ մարմինը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի: Անհասկանալի բառերը, տվյալ դեպքում` կառուցակարգերը, ենթադրում են ինչ-ինչ վերահսկող լիազորություններ, մանավանդ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից (թե՞ արդարադատության նախարարությանը կից դե ֆակտո) է գործելու այդ մարմինը:

Հետաքրքրական է, որ բաց ռեսուրսներում (մեր դիտարկման դեպքում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, արդարադատության նախարարության հղումով) օրենքի նախագծի տարբերակին կից հրապարակված են նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկները նախագծի վերաբերյալ, այդ թվում` որ ՏԱ խորհուրդը չի համապատասխանում ՏԱ լիազոր մարմնի` միջազգայնորեն ընդունված մոդելին, այն պետք է ստեղծվի որպես ինքնավար մարմին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով այդ խորհրդի գործառույթների իրականցումը նպատակահարմար չէ, քանի որ Տեղեկատվության ազատության օրենքի կիրառման տասնչորս տարիների ընթացքում ՄԻՊ-ը չի հանդիսացել ՏԱ իրավունքի պաշտպանության արդյունավետ ատյան:

Ընդհանրապես` առանց լրագրողների կամ մի քանի «էլիտար» լրագրողների ձեւական մասնակցությամբ` տեղեկատվության մասին որեւէ նախագիծ պատրաստելուն պետք է վերջ տալ: Էլի ընդհանրապես` ինձ զարմացնում է, որ պետական կառույցները պարբերաբար ձեռնամուխ են լինում մի ոլորտի օրենսդրական կարգավորումներին, որն առանց այն էլ հիանալի կարգավորված է մյուս օրենքներով ու Սահմանադրությամբ:

Իսկ մեր այս հրապարակումն ավելի շատ աջակցություն է մեդիա ոլորտին` հետագա խոսակցությանը մասնակցելու հայտ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930