Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գուցե մեր համաքաղաքացիները սովորե՞ն միջավայրը մաքուր պահելու մշակույթը

Սեպտեմբեր 30,2017 15:30

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ունեցել է սրբություններ, որոնց պահպանումը յուրաքանչյուր հայ ընտանիքի պատվի և արժանապատվության խնդիրն է: Այդ սրբություններից են մեր պապերի, ծնողների, հարազատների շիրիմները, որոնց խնամքն ու պահպանությունն անցնում է սերնդեսերունդ: Մեր ազգային դիմագծի, հոգևոր արժեքների հանդեպ ունեցած խոնարհման վառ ապացույցն են ոչ միայն եկեղեցում աղոթելը, մոմավառությունը, այլև մշտապես մեր հանգուցյալների շիրիմներին այցելելը և նրանց հիշատակին խնկարկելը:

Դժբախտաբար այսօր մենք ապրում ենք արժեզրկման ժամանակներում… Վերոհիշյալի տխուր ապացույցը գերեզմանատների անմխիթար վիճակն է: Բազմիցս եմ ապրել խոր ցավ, երբ այցելել եմ ծնողներիս շիրիմներին և ականատեսը եղել անտարբերության, անընդունելի իրավիճակի: Խոսքը մասնավորապես Հին Նորքի գերեզմանատանն է վերաբերում, ուր հանգչում են իմ հարազատները: Տարիներ շարունակ նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվում, և իմ բողոքի ձայնը տեղ չի հասնում:

Սուրբ Խաչի օրը հայտնվեցի նույն իրավիճակում: Գերեզմանը բառացիորեն շրջապատված էր աղբով և գարշահոտությամբ: Դիմեցի գերեզմանատան տնօրենին՝ պարոն Գագիկին (ինչպես ներկայացավ վերջինս): Նա խոստացավ երեք օրվա ընթացքում մաքրել տարածքը, կես ամիս անց ոչինչ չէր փոխվել:Մի՞թե պատկան մարմինների համար անիրագործելի խնդիր է գերեզմանատների տարածքներում աղբամանների տեղադրումը: Այս պարագայում գուցե մեր համաքաղաքացիները սովորեն միջավայրը մաքուր պահելու մշակույթը: Այսօր իշխում է հետևյալ կեցվածքը՝ իմը թող մաքուր լինի, հարևանի տերն էլ՝ Աստված:

Գուցե գերեզմանատներին տրվի համապատասխան կարգավիճակ՝ անկարգապահներին նյութական տույժի ենթարկելու, սահմանել տարեկան վարձ գերեզմանների համար և այդ գումարը ծախսել մաքրության, պահպանության համար:

Ակնկալում եմ պատկան մարմինների արձագանքը: Քանզի այս անհանդուրժելի իրավիճակում որևէ պատճառաբանություն ընդունելի չէ:

 

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930